Վերադառնալ
17.09.2025

Կայացել է մեթոդական խորհրդի հերթական նիստը

Կայացել է մեթոդական խորհրդի հերթական նիստը

   Սեպտեմբերի  16-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ մեթոդական խորհրդի 3-րդ նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը։ Օրակարգում ընդգրկված էին փրկարար ծառայության և  ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր, մ․գ․թ․,  դոցենտ  Գալինա Ռուսակովայի  «Դասավանդման մեթոդիկա Հայաստանի Հանրապետության ՆԳՆ կրթահամալիրի դասախոսների համար» ուսումնամեթոդական  ձեռնարկը և ոստիկանական ուսումնական ստորաբաժանման քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս, ի․գ․թ․ Արփի Լազարյանի «Ազատազրկման դատապարտված անձանց հետ վարվեցողության միջազգային-իրավական չափորոշիչները և դրանց կիրառման ու իմպլեմենտացման հիմնախնդիրները  Հայաստանի Հանրապետությունում» մենագրությունը մեթոդական խորհրդում երաշխավորելու հարցերը:

   Մեթոդական խորհուրդը երաշխավորեց վերը նշված աշխատությունները քննարկել  Կրթահամալիրի գիտական խորհրդում։