Կայացել է մեթոդական խորհրդի հերթական նիստը
Մայիսի 26-ին կայացել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մեթոդական խորհրդի 2026 թվականի 3-րդ նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը։
Օրակարգում ընդգրկված էին՝
1․ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետի պարտականությունները կատարող Աղավնի Կարապետյանի՝ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավունք» թեստային վարժությունների ժողովածուն տպագրության երաշխավորելու հարցը։
2․ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման բնագիտական առարկաների ամբիոնի պետի պարտականությունները կատարող Աննա Ենգիբարյանի՝ «Եռանկյունաչափության հիմունքներ» պրակտիկումը տպագրության երաշխավորելու հարցը։
3․ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման մարտական, ֆիզիկական և հատուկ պատրաստականության ամբիոնի դասախոս Դավիթ Խաչատրյանի՝ «Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի գործադրման տակտիկատեխնիկական հնարքներ» ուսումնադիդակտիկ ձեռնարկը տպագրության երաշխավորելու հարցը։
Մեթոդական խորհուրդը բաց քվեարկությամբ որոշեց երեք աշխատանքներն էլ երաշխավորել տպագրության։
