Վերադառնալ
21.04.2026
Կայացավ Կրթահամալիրի մեթոդական խորհրդի հերթական նիստը
Սույն թվականի ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մեթոդական խորհրդի 2026 թվականի 2-րդ նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը։
Օրակարգում ընդգրկված էին՝
- ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտի պետ, ոստիկանության մայոր Նվարդ Վարյանի «ՀՀ քրեական դատավարության մինչ դատական վարույթը» ուսումնագործնական ձեռնարկը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մեթոդական խորհրդի կողմից տպագրության երաշխավորելու հարցը։
- ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ., դոցենտ Ազատ Բագրատյանի «Օպերատիվ-հետախուզական գործունեություն» թեստային վարժությունների ժողովածուն ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մեթոդական խորհրդի կողմից տպագրության երաշխավորելու հարցը։
Մեթոդական խորհուրդը բաց քվեարկությամբ որոշեց երկու աշխատանքներն էլ երաշխավորել տպագրության։
