Կայացել է ՆԳՆ կրթահամալիրի մեթոդական խորհրդի հերթական նիստը
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մեթոդական խորհրդի 2026 թվականի 5-րդ նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը։
Օրակարգում ընդգրկված էին՝
1․ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գրիգորյանի «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (ընդհանուր մաս-1), պրակտիկում» ուսումնագործնական ձեռնարկը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մեթոդական խորհրդի կողմից տպագրության երաշխավորելու հարցը,
2․ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման տակտիկական և տեխնիկական պատրաստականության ամբիոնի ավագ դասախոս Վահագն Ֆրանկյանի և նույն ամբիոնի դասախոս Արթուր Հակոբյանի համահեղինակած «Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնաշղթաներ գործադրելու մարտավարություն» ուսումնադիդակտիկ ձեռնարկը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մեթոդական խորհրդի կողմից տպագրության երաշխավորելու հարցը։
Մեթոդական խորհուրդը բաց քվեարկությամբ որոշեց երկու աշխատանքներն էլ երաշխավորել տպագրության։
