Կրթահամալիրի մեթոդական խորհրդի հերթական նիստը
Հուլիսի 10-ին կայացավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մեթոդական խորհրդի 2026 թվականի 4-րդ նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը։
Օրակարգում ընդգրկված էին՝
1․ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման փրկարարական ամբիոնի պետ, բ․գ․թ․ դոցենտ Աշխեն Խաչատրյանի և նույն ամբիոնի տեխնիկ-հրահանգիչ Միքայել Գրիգորյանի «Առաջին օգնություն» ուսումնական ձեռնարկը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդում քննարկելու համար երաշխավորելու վերաբերյալ հարցը։
2․ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման փրկարարական ամբիոնի դասախոս Վարդան Հայրապետյանի «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և անվտանգության ապահովում» ուսումնական ձեռնարկը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդում քննարկելու համար երաշխավորելու վերաբերյալ հարցը։
3․ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման փրկարարական ամբիոնի ուսումնական ասիստենտ Անուշիկ Գևորգյանի և Կարեն Զիրաքյանի «Կապը և հաղորդակցությունն արտակարգ իրավիճակներում» ուսումնամեթոդական ձեռնարկը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մեթոդական խորհրդի կողմից տպագրության երաշխավորելու հարցը։
4․ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի ուսումնական ասիստենտ Սիլվա Բաղդասարյանի «Հայոց լեզու․ Բառագիտություն» ուսումնագործնական աշխատանքների ձեռնարկը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մեթոդական խորհրդի կողմից տպագրության երաշխավորելու հարցը։
Նիստի ընթացքում քննարկվեցին և համապատասխան որոշումներ ընդունվեցին Կրթահամալիրի դասախոսների հեղինակած ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկների վերաբերյալ։
