Կայացավ մեթոդական խորհրդի 2-րդ նիստը

Հուլիսի 31-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ մեթոդական խորհրդի 2025թ․ երկրորդ նիստը։ Այն վարում էր մեթոդական խորհրդի նախագահ, Կրթահամալիրի գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը։
Օրակարգում ընդգրկված առաջին հարցը քննարկելուց հետո մեթոդական խորհուրդը որոշեց տպագրության երաշխավորել Կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի պետ, հ.գ.թ., դոցենտ Նաիրա Նազարյանի «Մասնագիտական հոգեբանություն և հաղորդակցման հմտություններ» վերտառությամբ թեստային վարժությունների ժողովածուն։ Երկրորդ հարցի կապակցությամբ մեթոդական խորհուրդը որոշեց Կրթահամալիրի գիտական խորհրդում քննարկելու համար երաշխավորել Կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի ավագ դասախոս Արթուր Սարգսյանի «Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության գվարդիայի աշխատակիցների մասնագիտական-հոգեբանական պատրաստվածությունը» խորագրով ուսումնական ձեռնարկը: