Վերադառնալ
16.12.2022
Մագիստրոսները դիպլոմ ստացան

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը և Կրթահամալիրի ղեկավարությունը:
Ութ շրջանավարտից երկուսն արժանացան գերազանցության դիպլոմի։
Մ․Մուրադյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց գիտելիքները կներդնեն հանցավորության դեմ պայքարի, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, օրինականության ամրապնդման գործում: