Վերադառնալ
01.12.2025

ԿԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

ԿԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

   Նոյեմբերի 26-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կայացել է կլոր սեղան-քննարկում, որի բանախոսն էր ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հատուկ գործակալ Անահիտ Ակոպյանը՝ Լոս Անջելեսի տարածքային գրասենյակից։

   Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի աջակցությամբ։

   Քննարկմանը մասնակցել են Կրթահամալիրի կին սովորողները՝ նպատակ ունենալով խորացնել մասնագիտական պատկերացումները, փոխանակել տեսակետներ և քննարկել քաղաքացիական անվտանգության ոլորտում համագործակցության նոր մոտեցումներ։

   Հանդիպման ընթացքում շեշտվել է հասարակության հետ փոխվստահության ամրապնդման, համակողմանի հաղորդակցական հմտությունների զարգացման և համայնքամետ ոստիկանության ժամանակակից մոդելների կարևորությունը։

   Անահիտ Ակոպյանը ներկայացրել է միջազգային փորձից բխող դիտարկումներ՝ ընդգծելով, որ իրավակարգի արդյունավետ ապահովման հիմնասյունը կրթված, հաղորդակցվելու մշակույթ ունեցող և հանրության կարիքներին զգոն արձագանքող ոստիկանական անձնակազմն է։

   Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է Կրթահամալիրի հավակնոտ ընթացքը՝ պատրաստելու ժամանակակից մտածողությամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և արժեքահեն ծառայությամբ առաջնորդվող կին ոստիկաններ։