ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
22.01.2026

Հանդիպում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում պաշտոնների նշանակվելու նպատակով վերապատրաստվող ոստիկանության ծառայողների հետ

Հանդիպում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում պաշտոնների նշանակվելու նպատակով վերապատրաստվող ոստիկանության ծառայողների հետ

   Հունվարի 21-ին տեղի ունեցավ ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմի հանդիպումը «Քրեական ոստիկան» որակավորմամբ  2025-2026 ուսումնական տարվա ընդունելության մրցույթով անցած և Կրթահամալիրում հունվարի 19-ից վերապատրաստման դասընթացին մասնակցող ոստիկանության ծառայողների հետ։

   Ուսումնառության մեկնարկի կապակցությամբ ռեկտոր Մանուկ Մուրադյանը շնորհավորեց վերապատրաստում անցնող 47 ծառայողներին և մաղթեց արդյունավետ ուսումնառություն։

   Ռեկտորը նաև ընդգծեց, որ պաշտոնների նշանակվելուց հետո ևս նրանք հնարավորություն կունենան շարունակաբար խորացնել իրենց մասնագիտական գիտելիքներն ու օպերատիվ աշխատանքի հմտությունները՝ մասնակցելով Կրթահամալիրում իրականացվող ամենամյա պարտադիր վերապատրաստման ծրագրերին։