ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
09.07.2026

ՆԳՆ կրթահամալիրը քննարկել է համագործակցության հնարավորությունները INL-ի ներկայացուցիչների հետ

ՆԳՆ կրթահամալիրը քննարկել է համագործակցության հնարավորությունները INL-ի ներկայացուցիչների հետ

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը շարունակում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ սահմանապահ ծառայության աշխատակիցների արհեստագործական կրթության ներդրման և մասնագիտական կրթության զարգացման ուղղությամբ։

   Այդ նպատակով հուլիսի 8-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) բաժնի ներկայացուցիչների հետ։

   Հանդիպման ընթացքում ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը ներկայացրեց սահմանապահ ծառայության մասնագիտական կրթության նոր համակարգի ձևավորման գործընթացը, իրականացվող աշխատանքները և առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով գործնական կարողությունների զարգացմանը միտված կրթական միջավայրի ձևավորման կարևորությունը։

  Քննարկումները հիմնականում ուղղված էին համակարգի զարգացման կարիքների վերհանմանը և հնարավոր համագործակցության շրջանակների նախնական ուրվագծմանը։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց նյութատեխնիկական բազայի արդիականացման, գործնական ուսուցման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին՝ գործնական պարապմունքներում օգտագործելու նպատակով։

  Կողմերը մտքեր փոխանակեցին նաև մասնագիտական կրթության զարգացման այլ հնարավոր ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ համագործակցության ձևաչափերն ու աջակցության հնարավոր մեխանիզմները կքննարկվեն հետագա աշխատանքային փուլերում՝ հաշվի առնելով ձևավորվող կարիքներն ու առաջնահերթությունները։

   ՆԳՆ կրթահամալիրը շարունակում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ նպատակ ունենալով ձևավորել սահմանապահ ծառայության աշխատակիցների ժամանակակից, արդյունավետ և միջազգային լավագույն փորձին համահունչ մասնագիտական կրթության համակարգ։