Վերադառնալ
15.12.2025

ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է զարգացման ռազմավարական պլանի մշակման ավարտական փուլը: Կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումները նախապես ներկայացրել են ռազմավարական պլանավորման երկարատև առաջընթացի նպատակներ և դրանցից բխող խնդիրներ, որոնց հիման վրա օրերս ռեկտորի մոտ քննարկվեց Կրթահամալիրի զարգացման 2026-2030թթ. ռազմավարական պլանի նախագիծը: Հարկ է նշել, որ Նախագծի կազմման ընթացքում հաշվի են առնվել նաև ռեկտորի ընտրություններին ընտրված թեկնածուի՝ Մ․Մուրադյանի ներկայացրած՝ Կրթահամալիրի զարգացման և բարեփոխման հայեցակարգի հիմնադրույթները, ՀՀ ՆԳՆ ռազմավարական ծրագրերի որոշակի դրույթներ:

   Քննարկման ընթացքում հստակեցվեցին այն նպատակներն ու դրանցից բխող խնդիրները, որոնց իրականացումը պետք է ապահովեն Կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումները: