Վերադառնալ
04.08.2023

ՇՆՈՐՀԱՎՈՐ 50-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԴ, ՇՐՋԱՆԱՎԱ՛ՐՏ

ՇՆՈՐՀԱՎՈՐ 50-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԴ, ՇՐՋԱՆԱՎԱ՛ՐՏ

     2023թ. օգոստոսի 4-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել Երևանի միլիցիայի միջնակարգ-մասնագիտական հատուկ դպրոցի 1972-1973թթ. վեցերորդ շրջանավարտները՝ նշելու դպրոցն ավարտելու 50-ամյակը:

     Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վետերանների խորհրդի նախագահ Ս.Պետրոսյանը՝ ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի նախագահի տեղակալ Ս.Վարդանյանի մասնակցությամբ:

     Շրջանավարտները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան հերոսամարտի և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանության աշխատակիցների հուշակոթողին:

     Այնուհետև Կրթահամալիրի նորաբաց լսարանում հյուրերին ընդունեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը։ Բովանդակալից և բարի հուշերով լի հանդիպման ընթացքում շրջանավարտները կիսվեցին դասախոսների, ուսման գործընթացի և ուսանողական առօրյայի այլ հիշարժան պահերի մասին:

     Շրջանավարտները եղան նաև ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ՀՀ ոստիկանության պատմության թանգարանում:

     Հանդիպման ավարտին շրջանավարտները խոստացան կրկին այցելել Կրթահամալիր։