Վերադառնալ
30.03.2023
Կայացավ Կրթահամալիրի խորհրդի հերթական նիստը

2023 թվականի մարտի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի հերթական նիստը:
Օրակարգում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի առկա վճարովի ուսուցման սովորողների 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական վարձավճարների մասնակի փոխհատուցման հարցն էր։
Զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ Գ.Դ.Կարապետյանը: Կրթահամալիրի խորհուրդը քննարկեց սովորողների ներկայացրած 21 դիմումները, որոնցից բավարարեց 16-ը: