Վերադառնալ
30.12.2020

Մագիստրոս իրավագետները ստացան իրենց դիպլոմները

Մագիստրոս իրավագետները ստացան իրենց դիպլոմները

    Դեկտեմբերի 30-ին կայացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
  19 շրջանավարտներից 5-ն արժանացան գերազանցության դիպլոմի:
 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, օգտվելով առիթից, շնորհավորեց բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ նորընծա մագիստրոսները լիարժեք կերպով ներդնեն ստացած գիտելիքներն իրենց աշխատանքում, լինեն պատվախնդիր ու բարեխիղճ մասնագետներ: Մ.Բաբայանը նաև հույս հայտնեց, որ գալիք տարվա ընթացքում մագիստրոս իրավաբաններն արժանապատվորեն կծառայեցնեն իրենց գիտելիքները՝ ի նպաստ հայրենիքի հզորացմանն ու խաղաղությանը: