Վերադառնալ
19.05.2021
Մագիստրատուրայի ավարտական թեզերի պաշտպանությունը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մայիսի 19-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Ֆիդանյանը։
Մագիստրոսական թեզերի պաշտպանությանը մասնակցում էր 4 շրջանավարտ, որոնք հաջողությամբ անցան ամփոփիչ ատեստավորումը:
Շնորհավորում ենք նորընծա մագիստրոսներին՝ մաղթելով գիտական և մասնագիտական նորանոր վերելքներ: