Վերադառնալ
23.12.2020
Մագիստրոսական թեզերի պաշտպանություն

Դեկտեմբերի 23-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը և նախորդ ուստարվա մեկ շրջանավարտի վերաատեստավորումը: Ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Ֆիդանյանը։
Մագիստրոսական թեզերի պաշտպանությանը մասնակցում էր 19 շրջանավարտ, որոնցից 5-ն արժանացան գերազանցության դիպլոմի:
Շնորհավորում ենք իրավագիտության նորընծա մագիստրոսներին՝ մաղթելով գիտական և մասնագիտական նորանոր վերելքներ: