Վերադառնալ
03.08.2021
Քննասենյակում ապագա մագիստրոսներն են

Մեկնարկեց 2021-2022 ուսումնական տարվա ընդունելությունը։ Կրթահամալիրի քննասենյակում ապագա մագիստրոսներն էին։ Օգոստոսի 3-ին ոստիկանության ծառայող երեք դիմորդ մասնակցում էր ակադեմիայի մագիստրատուրայի առկա անվճար ուսուցման հարցազրույցին։ Հարցազրույցն անցկացնում էին ընդունելության ընդունող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանը և հանձնաժողովի մյուս անդամները։
Ամփոփման արդյունքում երեք դիմորդներն էլ համալրեցին Կրթահամալիրի մագիստրատուրայի սովորողների շարքերը։