Վերադառնալ
02.12.2022
Մագիստրոսական թեզի պաշտպանություն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Ֆիդանյանը։ Մագիստրոսական թեզի պաշտպանությանը մասնակցող 8 շրջանավարտն էլ հաջողությամբ անցան ամփոփիչ ատեստավորումը, 2 շրջանավարտ արժանացան գերազանցության դիպլոմի։
Մաղթում ենք հաջողություն։