Վերադառնալ
25.05.2020
Մագիստրատուրայի առցանց ամփոփիչ ատեստավորումը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մայիսի 22-ին առցանց եղանակով անցկացվեց կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը։ Ամփոփիչ պետական ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը: Հանձնաժողովի անդամներն էին Կրթահամալիրի պետ, ոստիկանության գներալ-մայոր Մ․ Բաբայանը և ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ։
Մագիստրոսական թեզերի պաշտպանությանը մասնակցում էր 11 շրջանավարտ, որոնցից 5-ն արժանացան գերազանցության դիպլոմի։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անձնակազմը սրտանց շնորհավորում է շրջանավարտներին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ և առողջություն։