«Pro Bono» իրավաբանական կլինիկա. մասնագիտական գիտելիքի կատարելագործման իրական հնարավորություն
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ «Pro Bono» իրավաբանական կլինիկայում ուսուցում ստացած և հարցազրույցը հաղթահարած 14 սովորողի հավաստագրերի հանձնման արարողությունը:
Ներկա էին Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ․ Գրիգորյանը, նույն ստորաբաժանման պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գ․ Կարապետյանը։ Նախքան հավաստագրերը հանձնելը՝ Գ․ Գրիգորյանը, շնորհավորելով հարցազրույցը հաղթահարած սովորողներին, անդրադարձավ իրավաբանական կլինիկայի գործունեության նշանակությանը՝ նշելով, որ այն սովորողների համար գործնական հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու և զարգացնելու շատ լավ հնարավորություն է, քանի որ միայն տեսական գիտելիքները բավարար չեն իրավաբանի մասնագիտական գործունեության համար, իսկ «Pro Bono» իրավաբանական կլինիկան մասնագիտական գիտելիքի կատարելագործման համար իրական հնարավորություն է։
