Լճափի դպրոցականների ճանաչողական այցը ՆԳՆ կրթահամալիր
2026 թվականի ապրիլի 10-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել էր Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ դասղեկ Ս. Սարգսյանի ուղեկցությամբ։
Այցի ընթացքում աշակերտները, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արշակ Ավագյանի ուղեկցությամբ, շրջել են Կրթահամալիրի տարածքում, ծանոթացել կրթական միջավայրին, ուսումնական գործընթացների կազմակերպմանը, ինչպես նաև սովորողների առօրյային։
Աշակերտների շրջայցը եզրափակվել է Ոստիկանության պատմության թանգարանում։ Թանգարանի աշխատակից Դ. Հովսեփյանը ներկայացրել է սովետական միլիցիայի շրջանը, ՀՀ անկախության տարիներից ի վեր ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների հայրենանվեր ծառայությունը՝ իրավակարգի ապահովման և հանցագործությունների դեմ պայքարում։
Այցի նպատակն էր դպրոցականներին հնարավորություն ընձեռել անմիջականորեն ծանոթանալու Կրթահամալիրի գործունեությանը, ձևավորելու իրավագիտակցության բարձր մակարդակ, ինչը կնպաստի պատասխանատու և օրինապաշտ քաղաքացիների դաստիարակությանը։
