ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
02.03.2023

Երևանի Վ․ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցի աշակերտները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Երևանի Վ․  Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցի աշակերտները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

   2023թ. փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցի աշակերտները՝ դպրոցի զինղեկավարի, ուսուցչուհի  Սոֆյա Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիա վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Վարդան Եղիազարյանի ուղեկցությամբ:

    ՀՀ ՆԳՆ ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դավիթ Հովսեփյանը  սովորողներին ծանոթացրեց Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված՝ ոստիկանության ու ԽՍՀՄ ՆԳՆ աշխատակիցների կենսագրությանը, ապա նրանց ուղեկցեց թանգարան, որտեղ մանրամասն ծանոթացրեց ոստիկանական պատմության տարբեր ժամանակաշրջաններին, թանգարանում առկա  տեխնիկային, հին զենքերին և հագուստներին:         Դպրոցի սաներն այցելեցին նաև հուշակոթող, շրջեցին Կրթահամալիրի տարածքով, իսկ այցի ավարտին տպավորված ու գոհունակությամբ շնորհակալություն հայտնեցին և հրաժեշտ տվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրին: