ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
04.02.2026

Կայացել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստը

Կայացել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստը

   2026 թվականի փետրվարի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կառավարման խորհրդի 2026 թվականի 1-ին նիստը։ Օրակարգում ընդգրկված էին «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր»  պետական ոչ առևտրային կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հաստատման, տարեկան հաշվետվությունների, հաշվեկշռի, ծախսերի նախահաշվի նախագծերին հավանություն տալու և ռեկտորի տարեկան հաշվետվությունը գնահատելու հարցերը, որոնք Խորհրդի քննարկմանը ներկայացրեց Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը։

   Քննարկման արդյունքում՝ Կառավարման խորհուրդը միաձայն որոշեց հաստատել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի ներքին կարգապահական կանոնները, հավանություն տալ տարեկան հաշվետվությունների, հաշվեկշռի, ծախսերի նախահաշվի նախագծերին և «գերազանց» գնահատել ռեկտորի տարեկան հաշվետվությունը։