Վերադառնալ
20.05.2025

Կայացավ կառավարման խորհրդի անդրանիկ նիստը

Կայացավ կառավարման խորհրդի անդրանիկ նիստը

   Մայիսի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը: 

   Խորհրդի անդամներից տարիքով ավագ Ա. Խաչատրյանը, շնորհավորելով խորհրդի անդամներին, ներկայացրեց օրակարգային հարցերը:

   Օրակարգային առաջին հարցի քննարկման արդյունքում կառավարման խորհրդի կողմից հաստատվեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի կառավարման խորհրդի աշխատակարգը»:

   Երկրորդ հարցի քննարկման արդյունքում կառավարման խորհրդի միաձայն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Վերջինս, շնորհավորելով կառավարման խորհրդի անդամներին, կարևորեց կառավարման խորհրդի դերն ու նշանակությունը բուհի կառավարման գործընթացում: 

   Երրորդ հարցի քննարկման արդյունքում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտորի ընտրության կարգը»: