ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչներն առցանց ձևաչափով մասնակցեցին Կարագանդայի ակադեմիայի կողմից կազմակերպված միջազգային գիտագործնական համաժողովին

2025 թվականի հունիսի 13-ին Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Կարագանդայի ակադեմիայի նախաձեռնությամբ անցկացվեց միջազգային գիտագործնական համաժողով՝ նվիրված Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակին։ Համաժողովը կրում էր «Ներքին գործերի մարմինները՝ իրավունքի գերակայության ապահովման և մարդու ու քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրաիրավական մեխանիզմները» խորագիրը։
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների, ինչպես նաև այլ պետական կառույցների ներկայացուցիչներ։
Հայաստանից համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Կրթահամալիրի պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Միսակ Մարկոսյանը, ով կարևորեց համաժողովի թեմատիկ ուղղվածությունն ու մաղթեց արդյունավետ ընթացք համաժողովի աշխատանքներին։
Միջազգային համաժողովի շրջանակում մասնակիցները ներկայացրեցին զեկույցներ։
Կրթահամալիրից որպես ունկնդիրներ համաժողովին մասնակցեցին նաև Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ընդհանուր իրավաբանական առարկաների ամբիոնի պետ Ամալյա Սաֆարյանը և նույն ամբիոնի ավագ դասախոս Աբգար Մարգարյանը։