Կրթահամալիրն ընդլայնում է համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ
![Կրթահամալիրն ընդլայնում է համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ Կրթահամալիրն ընդլայնում է համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ](/resources/policeacademy/img/news/big/1708681959-3385.jpeg)
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի հրավերով փետրվարի 2-ին հյուրընկալվեց Իտալիայի Հանրապետության Ռեջիո Կալաբրիայի Միջերկրական համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Անջելո Վիգլիանիսի Ֆերարոն։ Ռ․Ֆերարոն Կրթահամալիրի ակադեմիայի պրաֆեսորադասախոսական կազմի և սովորողների համար հանդես եկավ Վարչական և ռեալ ակտերի վարչական և դատական վերահսկողության օրենսդրական կարգավորման հարցերը եվրոպական երկրներում թեմայով դասախոսությամբ։
Մինչ դասախոսության մեկնարկը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ, ԻԳԹ, դոցենտ Մանուկ Մուրադյանը, ներկայացնելով հյուրին, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և նման արդիական թեմայի վերաբերյալ իր փորձն ու գիտելիքները փոխանցելու համաձայնության համար։
Դասախոսությունն ընթացավ ակտիվ քննարկումների ձևաչափով, որի ընթացքում վերլուծվեցին վարչական և ռեալ ակտերի դատական վերահսկողության իտալական և ԵՄ փորձն ու օրենսդրական կարգավորումները։ Անդրադարձ կատարվեց նաև վերահսկողության հանրային մեխանիզմներին։