Նորություններ
Վերադառնալ21.08.2018
Դիմորդներն անցան մասնագիտական պիտանելիության համալիր ստուգում

Օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կրկին քննության օր էր: Ակադեմիայի անվճար ուսուցման 47 դիմորդ անցավ մասնագիտական պիտանելիության համալիր ստուգում (թեստավորում համակարգչի միջոցով): Թեստն ուղղված էր բացահայտելու անձի ընդհանուր զարգացվածության և անկեղծության մակարդակները, ինչպես նաև մասնագիտական պիտանելիությունը:
Թեստավորման արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին դիմորդների պատրաստվածության բարձր աստիճանը և ոստիկան դառնալու անհրաժեշտ գիտելիքների առկայությունը: Ընդամենը 3 երիտասարդ ձախողվեց, իսկ մնացած 44-ը օգոստոսի 23-24-ը կմասնակցեն վերջին և որոշիչ ֆիզիկական պատրաստականության ստուգմանը:
Ստորև՝ ստուգման արդյունքները.
Խումբ 1.
Խումբ 2.