Կրթահամալիրի ռեկտորն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մ․ Մուրադյանն ընդունեց ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում Մ․ Մուրադյանը ներկայացրեց Կրթահամալիրում նախատեսվող սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրման և իրականացման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները։
IOM-ի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին մեթոդաբանական աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացման հաջորդ փուլերում։ Մասնավորապես, քննարկվեց «Սահմանային վերահսկողություն» մասնագիտության «Ավագ հսկիչ» որակավորման պետական կրթական չափորոշչով սահմանված որոշ մոդուլների բովանդակության տրամադրման և դրանց մշակման գործընթացին աջակցելու հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին հետագա համագործակցության շարունակականությունն ու համատեղ աշխատանքը՝ սահմանային անվտանգության և սահմանապահ ծառայության ոլորտում կրթական գործընթացների զարգացման և մասնագիտական կարողությունների ամրապնդման ուղղությամբ։
