Վերադառնալ
27.10.2023

Երկօրյա ինտելեկտուալ առցանց մրցույթին մասնակցեցին նաև Կրթահամալիրի սովորողները

Երկօրյա ինտելեկտուալ առցանց մրցույթին մասնակցեցին նաև Կրթահամալիրի սովորողները

     Հոկտեմբերի 26-27-ը ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդի ակադեմիան առցանց եղանակով համախմբել էր ԱՊՀ չորս պետությունների 17 ոստիկանական բուհերի ներկայացուցչական թիմերին՝ մասնակցելու «Պետության կողմից մարդու իրավունքների ամրապնդման և իրականացման գործում սահմանադրաիրավական առանձնահատկությունները» թեմայով միջազգային ինտելեկտուալ առցանց մրցույթին։

  Երկփուլանոց մրցույթի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ոստիկանական բուհերի սովորողները ջերմեռանդորեն ու վստահ կերպով փորձում էին իրենց ինտելեկտուալ ուժերը։

   Հայաստանը ներկայացնում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի երրորդ կուրսի սովորողները`  Մկրտչյան Դավիթ, Հովհաննիսյան Անգելինա, Տեփանոսյան Ժաննա, Ավետիսյան Ավետ, Բաբայան Մարիամ, Ավետիսյան Մելսիդա։

     Առաջին փուլը վերաբերում էր «Բրեյն Ռինգի» շրջանակներում սահմանադրաիրավական խնդիրների հարցերին, իսկ երկրորդ փուլը կազմակերպվել էր «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի ձևաչափի սահմաններում՝ ներառելով նաև ընդհանուր զարգացվածության ու տրամաբանության հարցեր։

     ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի թիմը «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղում զբաղեցրեց պատվավոր երրորդ հորիզոնականը։