Վերադառնալ
12.04.2021

Հարգելի´ դիմորդներ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա դիմորդները ընդունելության քննություններ են հանձնելու երկու մրցութային առարկաներից`
- հայոց լեզու (թելադրություն),
- հայոց պատմություն (թեստ):
Դիմորդն իր ցանկությամբ կարող է հանձնել միայն «Հայոց լեզու» առարկայի քննությունը` ներկայացնելով «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը (բնօրինակը):
Ընդունելության քննությունների և փաստաթղթերի ընդունման մասին առավել մանրամասն տեղեկությունները կհրապարկվեն ավելի ուշ:
Նորություններին ծանոթանալու համար հետևեք https://www.edupolice.am/ կայք էջին: