Մասնակցություն «Արդյունաբերական աղետներից քաղված դասեր» խորագրով 16-րդ համաժողովին

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) հրավերով մայիսի 20-21-ը ՆԳՆ Կրթահամալիրի պրոռեկտոր Արﬕնե Հայրապետյանը գործուղվել է Ֆրանսիայի Հանրապետություն, ք. Մեց՝ մասնակցելու «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» Կոնվենցիայի շրջանակներում «Արդյունաբերական աղետներից քաղված դասեր» խորագրով 16-րդ համաժողովին։
Կոնվենցիայի նպատակն է աջակցել անդամ պետություններին կանխարգելել անդրսահմանային ազդեցությամբ արդյունաբերական վթարները, պատրաստվել դրանց դիմակայելուն և արձագանքմանը:
Երկօրյա համաժողովի ընթացքում քննվել են Ֆրանսիայի Հանրապետությանտարբեր բնակավայրերում և արդյունաբերական համալիրներում տեղի ունեցած ﬕ շարք աղետներ՝ կապված նոր արդյունաբերական և տնտեսական զարգացուﬓերի արդյունքում առաջացող ռիսկերի հետ։ Առանձին քննարկման նյութ են հանդիսացել այլընտրանքային էներգիայի փոխակերպման արդյունքում առաջացող նոր ռիսկերը, էներգիայի կուտակման սարքերի, մարտկոցների պահեստավորման և թափոնների վերամշակման վայրերում տեղի ունեցող վթարները, ինչպես նաև այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ է հաղորդել նման զարգացուﬓերին դեռևս անպատրաստ արձագանքման՝ հրդեհաշիջման ուժերին։
Քննարկվել են, մասնավորապես, լիթիումային մարտկոցների վերաբերյալ հիմնական տեխնոլոգիական և անվտանգային ռիսկերն ու վտանգների նվազեցման ուղղությամբ աշխատանքները, ջրհեղեղների ազդեցությունն արդյունաբերական օբյեկտների և վտանգավոր տեղամասերի վրա, փոթորիկներից ու ջրհեղեղներից քաղված դասերը՝ ճգնաժամային կառավարում և վերականգնում, միջազգային համագործակցության դերակատարությունն արդյունաբերական ռիսկերի նվազեցման գործում և այլ օրակարգային հարցեր։
Հարկ է նշել, որ Կոնվենցիայի շրջանակներում աղետների ռիսկերի վերաբերյալ գիտելիքների, քաղված դասերի փոխանցման համար կանոնավոր կերպով մշակվում և հրատարակվում են ուղեցույցներ ևտեսանյութեր։ Նման նյութերի թարգմանությունը հնարավորություն կընձեռի դրանք լայնորեն կիրառել Կրթհամալիրի ուսումնական և վերապատրաստման ստորաբաժանումների համապատասխան դասընթացներում։
Գործուղման օրերին Կոնվենցիայի բյուրոյի նախագահ Մարի-Կլեր Լհենրիի և քարտուղարության ներկայացուցիչ Ելիզավետա Ռուբաչի հետ քննարկվել է Ժնևում կայանալիք GP2025 աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմին մասնակցության, Կոնվենցիայի աշխատանքները ներկայացնելու ուղղությամբ բյուրոյի անդամ Ա․Հայրապետյանի ներկայացվելիք հարցերի շրջանակը, նախանշվել հանդիպում ԵՏՀ ղեկավարության ներկայացուցչի հետ։