Վերադառնալ
29.07.2022
Ի գիտություն ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման սովորողների

Ընդունող հանձնաժողովի՝ 2022 թվականի հուլիսի 18-ի, 22-ի, 26-ի և 28-ի որոշումներով ընդունելության մրցույթով անցած և պայմանագիր կնքած քաղաքացիական անձինք սահմանված կարգով հրամանագրվել են որպես ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներ, իսկ ոստիկանության ծառայողները վերապատրաստման նպատակով գործուղվելու են ՀՀ ոստիկանության կրթահամալիր:
Դասընթացները մեկնարկելու են 2022 թվականի օգոստոսի 1-ին: Նշված օրը սովորողները ՀՀ ոստիկանության կրթահամալիր պետք է ներկայանան ժամը 08.00-ին: