Վերադառնալ
05.06.2025

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ

   Հունիսի 3-ին ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի նախագահ Գայանե Բաբաջանյանը և Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի ժ/պ Մարինա Կարապետյանն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով երկուստեք աջակցել ուսանողական ինքնակառավարման համակարգի կատարելագործմանը և խթանել ուսանողական կառույցների համագործակցությունը։

   Բացման խոսքում Գ․Բաբաջանյանը կարևորեց ուսանողական կառույցների միջև կայուն կապերի ձևավորումն ու ուսանողների քաղաքացիական և մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների խթանումը, նշեց, որ Հուշագրի ստորագրումը նշանավորում է նոր համագործակցության մեկնարկ, ինչը ոչ միայն կխթանի ուսանողական կառույցների փորձի փոխանակումը, այլև կնպաստի քոլեջի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը՝ հնարավորություն տալով ծանոթանալու իրավապահ համակարգի աշխատանքին, կառուցվածքին և հեռանկարներին։

   Մ․Կարապետյանը նշեց, որ մեծապես կարևորում են նմանատիպ նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ։ Ընդգծեց նաև, որ ուրախ են համագործակցության այս հնարավորության համար և վստահ են, որ իրականացվելիք համատեղ ծրագրերը կլինեն արդյունավետ ու երկարաժամկետ։

   Միջոցառման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին ՆԳՆ Կրթահամալիրի տարածքում, ինչպես նաև այցելեցին Ոստիկանության պատմության թանգարան։