Վերադառնալ
16.07.2025

Համագործակցության նոր հորիզոններ

Համագործակցության նոր հորիզոններ

   Հուլիսի 15-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն՝ ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը նախատեսում է համատեղ գործունեություն ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհրդի միջև:

   Հուշագրի ստորագրման արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի նախագահ Գայանե Բաբաջանյանը, ով ողջունեց գործընկերներին և կարևորեց նման համագործակցության նշանակությունը։ Բացման խոսք ասաց նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հակոբ Պետոյանը, ով վստահություն հայտնեց, որ այս համագործակցությունը կլինի արդյունավետ և երկու բուհերի ուսանողների համար կստեղծի նոր հնարավորություններ։

   Կողմերը հույս հայտնեցին, որ համատեղ նախագծերը կնպաստեն նոր գաղափարների և նախագծերի իրականացմանը, որոնք օգտակար կլինեն թե՛ ուսանողական համայնքի, թե՛ երկկողմանի հարաբերությունների զարգացման համար։

   Միջոցառման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին ՆԳՆ կրթահամալիրի տարածքում, ծանոթացան Կրթահամալիրի ուսումնական և մշակութային պայմաններին։ Շրջայցի ընթացքում նրանք նաև այցելեցին ոստիկանության պատմության թանգարան: Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու, թե ինչպես է կազմակերպվում ուսուցումը, ինչպիսի պայմաններում է իրականացվում: