Վերադառնալ
30.05.2022

Հրահանգավորում

Հրահանգավորում

 

      Մայիսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողների 2021-2022 ուստարվա վարժախաղերի հրահանգավորումը: Միջոցառմանը մասնակցում էին կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը, Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, Կրթահամալիրի ղեկավար կազմի ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներից որպես խորհրդատու վարժախաղերին ներգրավված ծառայողները, ինչպես նաև՝ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողները:

Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը ներկայացրեց վարժախաղերի խմբերը, դրանց ղեկավարներին և խորհրդատուներին, պարզաբանեց վարժախաղերի անցկացման կազմակերպական բնույթի հարցերը, պատասխանեց սովորողների հարցերին:

Հրահանգավորման ընթացքում Կրթահամալիրի պետը կարևորեց պրակտիկայի ընթացքում ձեռք բերված հմտությունների և ունակությունների ամրապնդման գործում վարժախաղերի դերը, սովորողների ուշադրությունը հրավիրեց վարժախաղերի առավել առանցքային խնդիրների վրա, իսկ խորհրդատուներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել սովորողների տեսական գիտելիքների պրակտիկ կիրառման ունակությունները և դիտարկել վարժախաղերի կատարելագործման հնարավոր ուղիներն ու միջոցները:

Միջոցառման ավարտին վարժախաղերի խաղային խմբերի ղեկավարներին տրվեցին կոնկրետ կազմակերպական ցուցումներ: