Վերադառնալ
21.06.2024
Միջազգային դասընթաց-քննարկում

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Ռոստովի իրավաբանական ինստիտուտի համատեղ աշխատանքային պլանի համաձայն հունիսի 20-ին առցանց ձևաչափով կայացավ դասընթաց-քննարկում «ՌԴ ՆԳՆ ուսումնական հաստատությունների ծառայողական և կրթական կոլեկտիվներում նպաստավոր բարոյահոգեբանական միջավայրի ձևավորման հոգեբանական և մանկավարժական գործունեության հիմքերը» թեմայով։ Դասընթացը վարում էր Ռոստովի իրավաբանական ինստիտուտի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետի տեղակալ, հոգեբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Տատյանա Երյոմենկոն։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից դասընթացին մասնակցեցին քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի և կրթահամալիրի միջազգային համագործակցության և ՏՏ բաժնի ծառայողները։