Վերադառնալ
27.05.2025

Արհեստական բանականության գործիքների կիրառումն իրավապահ մարմինների վերապատրաստման մեջ

Արհեստական բանականության գործիքների կիրառումն իրավապահ մարմինների վերապատրաստման մեջ

   Մայիսի 27-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կայացել է «Արհեստական բանականության գործիքների կիրառումն իրավապահ մարմինների վերապատրաստման մեջ» խորագրով  մեկօրյա առցանց դասընթաց, որը վարել է վերապատրաստող դասախոս, գիտությունների թեկնածու, ռումինացի փորձագետ Սերջիու Ադրիան Վասիլեն։

   Դասընթացին մասնակցել են Կրթահամալիրի  ղեկավար կազմը, ուսումնական ստորաբաժանումների պրոֆեսորադասախոսական կազմից  15, ինչպես նաև բաժինների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՄԱԶԾ (UNDP)-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը և Կրթահամալիրի ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը։ Բանախոսներն ու Ս․ Վասիլեն նշել են, որ դասընթացով իրականություն կդառնա կրթահամալիրի դասախոսների նախաձեռնությունն ու ցանկությունը՝ ստանալու արհեստական բանականության գործիքների մասին սպառիչ գիտելիքներ, հմտություն ու կարողություններ, և համոզմունք են հայտնել, որ դրանք արդյունավետ կկիրառվեն լսարանում։

   Դասընթացի մոդուլները՝ Արհեստական բանականությունը (ԱԲ) ուսուցման համատեքստում, ԱԲ գործիքակազմն իրավապահ մարմինների ուսուցման համար, ԱԲ էթիկական կիրառումը և ապագան իրավապահ մարմինների վերապատրաստման գործընթացում, ունեցել են հետևյալ նպատակները․

   տրամադրել ԱԲ վերաբերյալ հիմնարար գիտելիքներ, որոնք հարմարեցված են իրավապահ մարմինների վերապատրաստմանը,

   ուսումնասիրել գործնական գործիքներ՝ ուսուցման մեթոդաբանությունները, մատուցումը և բովանդակության ստեղծումը բարելավելու նպատակով,

   անդրադարձ իրավապահ մարմինների վերապատրաստման գործընթացում ԱԲ-ի պատասխանատու օգտագործմանը, սահմանափակումներին և ապագա միտումներին։