Նորություններ
Վերադառնալ01.12.2017
Մագիստրոսական թեզերի պաշտպանություն
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը։ Հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը։
Ամփոփիչ ատեստավորմանը՝ մագիստրոսական թեզերի պաշտպանությանը, մասնակցում էին թվով 21 շրջանավարտներ, որոնցից 3-ը արժանացան գերազանցության դիպլոմի։






