Վերադառնալ
15.10.2021
Հանդիպում հեռակա ուսուցման դիմորդների հետ

2021 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի 2021-2022 ուսումնական տարվա դիմորդների հանդիպումն ընդունող հանձնաժողովի հետ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը հաջողություն մաղթեց դիմորդներին և հույս հայտնեց, որ բոլորը կցուցաբերեն դրական արդյունքներ: Այնուհետև առարկայական հանձնաժողովների անդամները դիմորդներին ներկայացրեցին ընդունելության քննությունների կարգն ու պայմանները:
Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին քննաթերթիկներ: