Վերադառնալ
15.11.2021

Ի գիտություն ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության դիմորդների

Ի գիտություն ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության դիմորդների

 

       Սույն թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման մեկնարկից մինչև նոյեմբերի 13-ը կրթահամալիրից սովորողների ազատման (վերապատրաստման դադարեցման)      արդյունքում առաջացել է 7 թափուր տեղ, որոնցից 3-ը Լոռու մարզի հայտերով և 4-ը՝ Շիրակի մարզի հայտերով:    

Հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի թիվ 8-Ն հրամանի հավելված 2-ի 29-րդ կետը, սույն թվականի նոյեմբերի 13-ին հրավիրվել է ընդունող հանձնաժողովի նիստ: Ընդունող հանձնաժողովի որոշմամբ, ըստ նշած հայտերի և միավորների, մրցույթով անցած են համարվել նախկինում մրցույթով չանցած 7 դիմորդներ, որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել էր դրական որոշում: 

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

            ՀՀ ոստիկանության պետի 18.05.2021թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի համաձայն, մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդներին խնդրում ենք մինչև նոյեմբերի 16-ը, ժամը 13.00-ն անձնագրով և նույնականացման քարտով ներկայանալ ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ պայմանագիր կնքելու համար։

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում: