Վերադառնալ
20.10.2022
«Հայոց լեզու» առարկայի քննության արդյունքները

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ակադեմիայի բակալավրիատի հեռակա ուսուցման ֆակուլտետի 2022-2023 ուսումնական տարվա դիմորդները հանձնեցին «Հայոց լեզու» առարկայի քննությունը (թելադրություն), որին մասնակցում էր 36 դիմորդ-ծառայող։
Անցողիկ շեմը հաղթահարած 16 դիմորդ կմասնակցի «Հայոց պատմություն» առարկայի քննությանը։
Ստուգմանը ներկա էին Կրթահամալիրի պետ, ընդունող հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը և ընդունող հանձնաժողովի անդամները:
Դիմորդներին մաղթում ենք հաջողություն։