Վերադառնալ
18.10.2021
Մեկնարկեցին հեռակա ուսուցման ընդունելության քննությունները

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեցին ակադեմիայի հեռակա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության քննությունները «Հայոց լեզու» առարկայից։ Քննությանը ներկա էին ընդունող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Մ․Մարկոսյանը և ընդունող հանձնաժողովի մյուս անդամները։ Քննությանը մասնակցում էր 17 դիմորդ, որոնցից 11-ին հաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը։ Առջևում «Հայոց պատմության» և «ֆիզիկական պատրաստականության» քննություններն են։Մաղթում ենք հաջողություն։