Վերադառնալ
25.04.2024

Կրթահամալիրի սովորողը մասնակցեց հանրապետական ուսանողական գիտաժողովին

Կրթահամալիրի սովորողը մասնակցեց  հանրապետական ուսանողական գիտաժողովին

   Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի և ԵՄՀ ուսանողական գիտական ընկերության կազմակերպած՝ «Կոռուպցիայի հակազդման քաղաքականության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովը։

   Առանձին զեկույցով ներկայացավ Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորող Մելսիդա Ավետիսյանը։ Զեկույցի գիտական ղեկավարն էր Ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., ոստիկանության փոխգնդապետ Հռիփսիմե Խաչատրյանը։

   Զեկույցում անդրադարձ կատարվեց Հակակոռուպցիոն ռազմավարության անընդհատության հիմնահարցին, մեկնաբանվեցին մինչ այժմ գործող ռազմավարության ծրագրերն ու նախագծերը։ Զեկույցն ամփոփվեց օրենսդրական առաջարկությամբ, ծավալվեցին բուռն քննարկումներ, հնչեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ մեկնաբանություններ։ 

   Զեկույցով հանդես եկած մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով։