Վերադառնալ
03.09.2020

Կայացավ պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ուսուցման և վերապատրաստման մրցույթի ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը

Կայացավ պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ուսուցման և վերապատրաստման մրցույթի ընդունող հանձնաժողովի անդրանիկ  նիստը

    2020 թվականի սեպտեմբերի 3-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի՝ «Ոստիկանական գործ» մասնագիտության  «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով 2020-2021 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման ընդունելության և վերապատրաստման կենտրոնի՝ պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողների վերապատրաստման մրցույթի ընդունող հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ  ոստիկանության պետի առաջին տեղակալ,         ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը,    ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը,   ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը,  ՀՀ   արդարադատության   նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և պատասխանատու  քարտուղար, ոստիկանության փոխգնդապետ Տաթևիկ Թևոսյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը: 

Նիստի ընթացքում պատասխանտու  քարտուղար Տ. Թևոսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ընդունելության կարգը և ժամանակացույցը՝ նշելով, որ ստուգումների և հարցազրույցների գործընթացը իրականացվելու է սույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ:

Այնուհետև հաստատվեցին  թեստավորման հանձնաժողովի կազմը, թեստավորման բողոքարկման և  գնահատման  կարգերը, ֆիզիկական  պատրաստականության  ստուգման  հանձնաժողովի կազմը, ուժային վարժությունների կատարման կարգը և վարժությունների գնահատման աղյուսակները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընդունելության ստուգումներին վերաբերող այլ հարցեր։