Ապագա համայնքային ոստիկանները հանդիսավոր երդում տվեցին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ ոստիկանական ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության 1-ին կուրսի սովորողների «Ոստիկանության ծառայողի երդման» հանդիսավոր արարողությունը։
Ներկա էին Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ստորաբաժանման ղեկավար կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև սովորողների հարազատները։
Սովորողները եռագույնի ներքո մեծ ոգևորությամբ հանդիսավոր կերպով երդվեցին հավատարիմ լինել ՀՀ սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, արդար և անկողմնակալ իրականացնել իրենց լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականությունները։
Արարողության ավարտին Գագիկ Գրիգորյանը շնորհավորեց սովորողներին և հաջողություններ մաղթեց ուսման մեջ։
