Վերադառնալ
29.04.2024
Կրթահամալիրի ղեկավարության հանդիպումը պարեկային ծառայության սովորողների հետ

2024 թվականի ապրիլի 26-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը հանդիպեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցում անցնող սովորողների հետ:
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը, ողջունելով սովորողներին, անդրադարձավ սովորողների իրավունքներին և պարտականություններին, կարգապահությանը, ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք կարևոր հարցերի:
Սովորողների համար պարզաբանվեցին ուսումնական գործընթացի կազմակերպման առանձահատկությունները, սպառիչ պատասխաններ տրվեցին նրանց հետաքրքրող հարցերին: