Հանդիպումներ Կրթահամալիրի ամբիոնների անձնակազմերի հետ․ քննարկվում են կրթության որակի բարելավմանն առնչվող հարցեր
Սույն թվականի հոկտեմբերից ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի գլխավորությամբ մեկնարկել է Կրթահամալիրի ամբիոնների անձնակազմերի հետ հանդիպում-քննարկումների շարքը, որը շարունակվում է առ այսօր։
Հանդիպումների ընթացքում քննարկվում են կրթական գործընթացի կազմակերպման և որակի շարունակական բարելավման, ուսումնական ծրագրերի արդյունավետ իրականացման, դասախոսական կազմի և աշխատակիցների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման, ինչպես նաև մասնագիտական կարողությունների զարգացմանն ու աշխատանքային արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առկա խնդիրների բացահայտմանը, դրանց լուծմանն ուղղված գործնական առաջարկների մշակմանը, ամբիոնների գործունեության բարելավման հնարավորություններին և կրթական գործընթացում միասնական բարձր չափանիշների ապահովմանը։
Քննարկումների կարևոր բաղադրիչն են նաև ամբիոնների անձնակազմերի ներկայացուցիչների առաջարկություններն ու դիտարկումները, որոնք հնարավորություն են տալիս առավել ամբողջական պատկերացում կազմելու առկա կարիքների, զարգացման հնարավորությունների և առաջնահերթությունների վերաբերյալ։
Նման ձևաչափով աշխատանքային քննարկումները միտված են կառավարման արդյունավետության բարձրացմանը, ներքին համագործակցության ամրապնդմանը և Կրթահամալիրում կրթության որակի շարունակական բարելավմանը։
Կրթության որակը, մասնագիտական պատասխանատվությունն ու շարունակական զարգացումը Կրթահամալիրի գործունեության կարևոր առաջնահերթություններն են։
