Վերադառնալ
14.12.2022

Հանդիպում ուսանողական խորհրդի հետ

Հանդիպում ուսանողական խորհրդի հետ

        Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կրթահամալիրի Ուսումնական վարչության   միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժինը  դեկտեմբերի 13-ին հանդիպում ունեցավ ուսանողական խորհրդի անդամների հետ։

Հանդիպումը տեղեկատվական բնույթ էր  կրում, որի շրջանակում ՈւՄ վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետը սովորողներին ծանոթացրեց  Կրթահամալիրի միջազգայնացմանը միտված գործընթացներին՝ հորդորելով ուսանողներին առավել ակտիվ լինել օտարերկրյա գործընկերների կողմից կազմակերպվող միջոցառումներում մասնակցելու, հետազոտություններ իրականացնելու, ինչպես նաև ամրապնդելու օտար լեզուների իմացությունը։

Նույն բաժի տեսուչ, ոստիկանության կապիտան Ա․ Հարությունյանը ներկայացրեց հեռանկարային ծրագրերը և դրանցում սովորողների մասնակցության առավելությունները։

Հանդիպման ընթացքում սովորողները հանդես եկան առաջարկներով՝ նշելով, թե ինչն է դրդում իրենց սովորել և ավելի ակտիվ լինել որպես ուսանող։ ԿՈԱ և գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության կապիտան Տ.Խաչատրյանն էլ խոսեց գիտությամբ  զբաղվելու կարևորության մասին և նշեց, որ յուրաքանչյուր մտահղացում և գիտական գործունեություն   միմիայն կողջունվի և աջակցության կարժանանա Կրթահամալիրի աշխատակիցների կողմից․ մնում է միայն ցանկությունը։ Կրթահամալիրի ուսանողական խորհրդի նախագահ Հ․ Հարությունյանն իր կողմից ավելացրեց, որ նմանատիպ հանդիպումներն ուսանողների հետ շատ արդյունավետ են և հնարավորություն են տալիս յուրաքանչյուր սովորողի լինել ավելի տեղեկացված և մոտիվացված կրթությամբ զբաղվելու համար, իսկ միջազգային հարթակում կրթահամալիրը ներկայացնելը բացի մեծ պատիվ լինելուց նաև շարժառիթ է լեզուներ սովորելու և ձգտելու երկիրը ներկայացնել միջազգային հարթակներում։

        Հանդիպումը եզրափակվեց նոր պլանների իրագործման պայմանավորվածությամբ։