Վերադառնալ
08.11.2022

Հանդիպում սովորողների հետ

Հանդիպում սովորողների հետ

    Նոյեմբերի 4-ին կրթության որակի ապահովման և գիտական աշխատանքների բաժնի աշխատակիցները հանդիպեցին Կրթահամալիրի ակադեմիայի ամբիոններին կից գիտական խմբակների սովորողների հետ: Հանդիպման նպատակն է սովորողներին ծանոթացնել մեջբերման գործող նորմերին, հաճախակի հանդիպող գրագողության տարբեր դրսևորումներին: Քննարկվեցին պրակտիկայում հանդիպող մի շարք դեպքեր, որտեղ կարող է դրսևորվել կամ ի հայտ գալ գրագողութուն՝ երբեմն տվյալ անձի կամքից անկախ, քանի որ վերջինս ծանոթ չէր գրագողությանը՝ որպես երևույթի կամ վատ արարքի:

Սովորողներին ներկայացվեց նաև հղում կատարելու տեխնիկան մի քանի տարբերակներով, որոնք ընդունված են գիտական աշխատանքներ իրականացնող հանրույթի շրջանակներում: Հղում կատարելու անհրաժեշտությունը կարևորվեց հատկապես կուրսային, ավարտական, մագիստրոսական աշխատանքներ գրելու ընթացքում: