ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2025 թվականի դեկտեմբերի 25-ին ամփոփվեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները։
Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ ընդունելության մրցույթն անցել է 119 դիմորդ, որոնցից 61-ը քաղաքացիական անձինք են, 58-ը՝ ոստիկանության ծառայողներ:
Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ներքին գործերի նախարարի 13.03.2025թ. թիվ 22-Լ հրամանի հավելվածի 44-րդ կետի համաձայն՝ մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, Կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, 29-ին, 30-ին կամ 2026 թվականի հունվարի 5-ին (ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ պայմանագիր կնքելու համար։
ՀՀ ներքին գործերի նախարարի 25.07.2025թ. թիվ 57-Լ հրամանի հավելվածի 24-րդ կետի համաձայն՝ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում:
Դասընթացները կսկսվեն 2026 թվականի հունվարի 19-ին :
